ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղակայման վերաբերյալ։
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թվի աճով։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բաքուն վեց շաբաթ սպասում է Երևանից պատասխանի՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկներին։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները «հիմա հանդիսանում են միակ իրական, ռեալիստական բազան կարգավորման համար»։ «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անայլընտրանք և անհրաժեշտ բոլորի համար»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։
Նա նշել է, որ չնայած բարդություններին, ինքը վստահ է, որ հնարավոր կլինի Երևանի հետ ձեռք բերել խաղաղության պայմանագիր, «որը կթերթի բազմաամյա թշնամության էջը» և հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների աջակցմանը։
Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների ու Բաքվի միջև։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։